Կիևը խոցած հրթիռներից մեկն ընկել է Զելենսկու գրասենյակի մոտ
Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել, հրթիռներից մեկն ընկել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ, Twitter-ում հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
Այս փողոցում է գտնվում Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, իսկ մոտակայքում՝ երկրի նախագահի գրասենյակը։
Այն, որ Կիևում պայթյուններ են որոտացել, ավելի վաղ գրել էին տեղական հրապարակումները, իսկ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել էր։