Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող
Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դանիելյանը Եվրոպայի ակումբային առաջնությանը մասնակցում էր ավստրիական թիմում` «Asvoe Pamhagen»-ում: Ակումբի կազմում ընդգրկված էին նաև Ուկրաինայից Աննա Ուշենինան, Յուլյա Օսմակը, և Լեհաստանից՝ Ալեքսանդրա Մալցևսկան:
«Asvoe Pamhagen»-ը առաջնության ընթացքում տոնել է 5 հաղթանակ և միայն երկու տուր ավարտել ոչ-ոքի արդյունքով:
Երկրորդ տեղում ռումինական «ASE» թիմն է, իսկ եռյակը եզրափակում է Մոնտե Կառլոն ներկայացնող համանուն թիմը: