Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Ռոստով»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Կրասնոդար»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գոլառատ այդ խաղում տան տերերին` «Ռոստով»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց առավելության հասնել 3:2 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին, ինչպես նաև՝ դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Այս տուրից հետո «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է: