Պայթյուններ՝ Կիևի կենտրոնում և Լվովում
Կիևում պայթյուններ են որոտացել, հայտնում են տեղական հրատարակությունները և Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Կիևում չորս պայթյուն է լսվել, հաղորդում են նաև Կիևի մարզում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին <…> Պայթյուններից հետո քաղաքում ծուխ է նկատվել»,- գրում է UNIAN գործակալությունը իր Telegram ալիքում։
«Մայրաքաղաքի Պեչերսկի բնակիչները խոսում են երեք ուժեղ պայթյունների մասին, դրանք լսվել են նաև Կիևի այլ թաղամասերում»,- գրում է Strana.ua թերթը։
Կլիչկոյի խոսքով՝ պայթյունները եղել են քաղաքի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում։ Նա նշել է, որ արտակարգ իրավիճակների վայր են գնացել բոլոր հատուկ ծառայությունները։
Ինչպես Twitter-ում գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, հրթիռ է ընկել Վոլոդիմիրսկի փողոցում գտնվող Հրուշեւսկու հուշարձանի մոտ։ Այս փողոցում է գտնվում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակը, իսկ մոտակայքում՝ նախագահականը։
TSN-ը հայտնել է նաև Լվովում պայթյունների մասին։
Ավելի ուշ հաղորդվել է նոր պայթյունների մասին Կիևում, Լվովում և Դնեպրոպետրովսկում: