Մայր տաճարի նորոգման աշխատանքների համար հրավիրվել են իրանցի վարպետներ
Մայր տաճարի հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան թաղերն ամբողջությամբ ապամոնտաժվել են՝ վերաշարելու նպատակով։ Այստեղ աշխատում են Իրանից հրավիրված բարձրակարգ մասնագետներ: Պատճառն այն է, որ տաճարի կեղծ թաղերը աղյուսաշար են, իսկ աղյուսի հետ լավագույնս կարողանում են աշխատել հենց իրանցի վարպետները։