Բայդենը և Շոլցը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ հետագա ճնշումների հարցը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային հետագա օգնության և Ռուսաստանի նկատմամբ ճնշումների ընդյալնման հարցերը ։ Այս մասին ասվում է հոկտեմբերի 9-ին Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Բացի դրանից, Շոլցն ու Բայդենը քննարկել են համաշխարհային էներգետիկ շուկաում տիրող իրավիճակը և նշել էներգակիրների մատչելի մատակարարման կարևորությունը։
Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կցանկանար դիվանագիտական ճանապարհով հասնել Ուկրաինայի իրավիճակի արագ կարգավորմանը։ Նրա խոսքով, ամբողջ աշխարհը ցանկանում է շուտափույթ ավարտին հասցնել Ուկրաինայում հակամարտությունը, որն, ըստ Քիրբիի, շարունակվում է «չափազանց երկար»։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, իբր, խոչընդոտում է բանակցությունների մեկնարկին՝ առանց նրանց պատրաստակամության նշաններ ցույց տալու։