Թուրքիայի հետ խաղը շատ մեծ հոգեբանական ճնշման ներքո է անցնելու. Լևոն Պաչաջյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում՝ Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ․
«Կարծում եմ Հայաստանի հավաքականը բավականին հարմար խմբում է հայտնվել, որտեղ ի վիճակի է պայքարել անցողիկ տեղերից մեկի համար: Այստեղ մեծ դեր է խաղալու մարզիչի ընտրության հարցը: Շուտով կիմանանք, թե ում է ընտրել ՀՖՖ-ն։ Թուրքիայի հետ խաղն, իհարկե, առանձնահատուկ է: Հաշվի առնելով այն դրամատիկ իրականությունը, որը ապրում է Հայաստանը, այդ խաղը շատ մեծ հոգեբանական ճնշման ներքո է անցնելու (փորձ ունեցել եմ, ցավոք, ցավոտ): Ամեն դեպքում, լիահույս եմ և լավատես, որ մեր հավաքականը կկարողանա մեզ բոլորիս ուրախացնել և վերջապես դուրս գալ մեծ մրցաշարի հիմնական փուլ: Հաջողություն Հայաստանի հավաքականին»,- գրել է Պաչաջյանը։