Եգիպտոսում հայտնաբերվել է Ռամզես II փարավոնի գանձապահի սարկոֆագը
Հնագետ Օլա Էլ-Ագիզին պեղումների արդյունքում հայտնաբերել է Ռամզես II փարավոնի գանձապահի սարկոֆագը։Այս մասին հայտնում է Artnet-ը։
Գտածոն հայտնաբերվել է Սակկարա նեկրապոլիսում, որը գտնվում է Եգիպտոսից 20 մղոն հեռավորության վրա։ Հնագետն այս տարածքում պեղումներ է կատարում 2005 թվականից։ 2021-ին հնագիտական արշավախումբն այս տարածքում ազնվականի դամբարան էր հայտնաբերել։ Իսկ վերջերս դամբարանում նաև ուղղահայաց անցուղի են հայտնաբերել։
Մոտ մեկ շաբաթ է պահանջվել այն մաքրելու համար, որից հետո Էլ-Ագիզին մտել է անցուղի և այնտեղ սարկոֆագ հայտնաբերել։ Սարկոֆագի կափարիչը ջարդված է եղել և դրանում դի չի հայտնաբերվել։ Չնայած որ մումիան կորել է, հնագետները կարող են գտածոյի օգնությամբ որոշ մանրամասներ պարզել։
Մասնավորապես նրանք հայտնաբերել են երկնքի աստվածուհի Նութի խորհրդանիշը։ Ռամզես II փարավոնը գահակալել է մ․թ․ա XIII դարից մինչև մեր թվարկությունը։ Այդ ժամանակ Հին Եգիպտոսն իր հզորության գագաթնակետին էր։