Բրիտանացի միլիարդատերը խոստացել է չջեռուցել իր առանձնատունը՝ ի հեճուկս Պուտինի
Բրիտանացի միլիարդատեր Ջոն Քոդվելը որոշել է այս ձմռանը չջեռուցել իր առանձնատունը, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ավելի քիչ դոլար» ստանա, հոկտեմբերի 9-ին հայտնել է Mirror-ը:
«Ես գիտեմ, որ մենք վառելիքի ճգնաժամ ունենք, և բոլորն անհանգստացած են, որ մենք պետք է ավելի քիչ էներգիա օգտագործենք։ Ես մտադիր եմ կյանքի կոչել այն, ինչ քարոզում եմ։ Ես պատրաստվում եմ տաքացնել մեկ սենյակ, որտեղ մենք կապրենք, և տան 98%-ը կմնա ցուրտ պայմաններում»,- ասել է միլիարդատերը։
Նրա խոսքով՝ վառելիքի ոլորտը ֆինանսավորում է Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այսպիսով, միլիարդատերը խոստացել է չջեռուցել տունը, որպեսզի «Պուտինը մի քիչ պակաս դոլար ստանա»։
Գարնանը ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար Մարգրեթ Վեստագերը եվրոպացիներից և նրանց երեխաներից պահանջել էր երկար ցնցուղ չընդունել՝ ի հեճուկս Ռուսաստանի և Պուտինի, ինչպես նաև ասել էր՝ «Վերցրու՛, Պուտի՛ն», երբ ջուրն անջատված է։
Դրանից հետո ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը եվրոպացիներին խորհուրդ էր տվել զուգարանում չլվացվել՝ ի հեճուկս Պուտինի։