Թրամփը մեղադրում է ԱՄՆ-ին՝ Պուտինին Ուկրաինա մտնելու հարցում «գրեթե ստիպելու» համար
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինա ներխուժելու հարցում «գրեթե ստիպելու» համար։
Real America's Voice-ին տված հարցազրույցում նախկին նախագահը քննադատել է Բայդենի վարչակազմին՝ պնդելով, որ Ուկրաինայի պատերազմին նախորդող ամիսների ընթացքում առկա «հռետորաբանությունը» նպաստել է Պուտինի որոշմանը:
«Նրանք իրականում ծաղրեցին նրան: Մեր երկիրն ու մեր այսպես կոչված ղեկավարությունը ծաղրեց Պուտինին. նրան գրեթե ստիպել են նրան նման քայլի գնալ։ Դա հիմար հռետորաբանություն էր»,- ասել է Թրամփը:
Նա պնդել է, որ Ուկրաինա ներխուժումը «երբեք» չէր լինի, եթե ինքը դեռեւս նախագահի պաշտոնում լիներ։