Ղրղզստանում չեղյալ են հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները, կիրակի լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
««Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները չեղյալ են հայտարարվել ղեկավարության որոշմամբ»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
ՀԱՊԿ երկրների «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները պետք է տեղի ունենային Ղրղզստանի «էդելվեյս» զորավարժարանում հոկտեմբերին։