Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան
Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել հոկտեմբերի 8-ին։ Ինչպես հայտնել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունը, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ռամաբազան հրթիռակոծվել է 107 միլիմետրանոց արկերով, որոնք արձակվել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռումեյլանից: Սակայն հրթիռը չի խոցել համալիրը։
Ամերիկացի զինվորականները հայտնաբերել են մի քանի չօգտագործված հրթիռներ: Դեպքի առթիվ հետաքննություն է նշանակվել։