Ավստրիայում նախագահական ընտրություններ են․ պայքարում է նաև հայազգի Թասիլո Վալենտինը
Ավստրիայում հոկտեմբերի 9-ին նախագահական ընտրություններ են սկսվել։
Նախագահի թեկնածուների թիվը 7 է։
Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 08։00-ից։ Հաղթանակ ապահովելու համար հարկավոր կլինի ստանալ ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 6.4 մլն մարդ։
Ավստրիացի դիտորդները չեն բացառում, որ Վան դեր Բելլենը կարող է առաջատար լինել, իսկ նրան կարող են հետևել Վալտեր Ռոզենկրանցը և մորական կողմից հայկական արմատներ ունեցող Թասսիլո Վալենտինը։