Արցախի 5 համայնքների ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14։00-ի դրությամբ կազմել է 25.88 տոկոս
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովին Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից փոխանցած տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ Արցախի 5 համյքներում ընթացող ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 433 ընտրող կամ ընտրողների 25.88%-ը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի ԿԸՀ-ից։
Մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի, հետևյալն է.
Մարտակերտի շրջան
Ծմակահող՝ 168 ընտրողից 97-ը կամ 57.74%,
Մոխրաթաղ՝ 264 ընտրողից 122-ը կամ 46.21%,
Նոր Ղազանչի՝ 123 ընտրողից 32-ը կամ 26.02%,
Վանք՝ 1032 ընտրողից 165-ը կամ 15.99%,
Մարտունու շրջան
Խերխան՝ 86 ընտրողից 17-ը կամ 19.77 %։
Հոկտեմբերի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող (համայնքի ղեկավարի), Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքներում (ավագանու անդամների) և Մարտունու շրջանի Խերխան համայնքում (ավագանու անդամների):
Ըստ Արցախի ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1673 ընտրող:
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 6 զանգվածային լրատվության միջոցներ: