Մանուէլ Պետրոսյանը հաղթեց ChessMood մրցաշարում
Ծաղկաձորում կայացած ChessMood շախմատային միջազգային երկրորդ մրցաշարի հաղթողը Մանուէլ Պետրոսյանն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի վերջին` 9-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը կիսեց միավորը Շանթ Սարգսյանի հետ: Առաջատարների շարքում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն Տիգրան Պետրոսյանը:
9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր Մանուէլ Պետրոսյանը միայն լրացուցիչ միավորներով դարձավ մրցաշարի հաղթող: Նույնքան միավոր էր հավաքել նաև Իրանից Ամիրռեզա Բալան:
Շանթ Սարգսյանը 4-րդն է, Տիգրան Պետրոսյանը` 5-րդը:
ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում էր 84 շախմատիստ Հայաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: