Վախենում եմ հայերի համար․ ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից. Շեր
Համաշխարհային աստղ Շերը (Շերելին Սարգսյան) իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի հանրապետության սահմաններին։
«Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից։
Հայաստանը նավթ չունի, իսկ ադրբեջանցիներն արդեն սպանում են նրանց։ Երեւան այցիս ժամանակ գնացի 2 մանկատուն, որտեղ հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետեւ նրանք կոտորվել էին ադրբեջանցիների կողմից։ Խոսքեր չկան, նրանք նավթ ունեն»։