Երրորդ համաշխարհային պատերազմ է սկսելու․ Թրամփը սթափության կոչ է արել
ԱՄՆ-ն պետք է անհապաղ բանակցություններ պահանջի Ուկրաինայում ռազմական գործողությունների խաղաղ դադարեցման համար, հակառակ դեպքում այն կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Նեւադայում աջակիցների առջեւ ելույթի ժամանակ։
Օգոստոսի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է համաձայնության գար Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ և հրաժարվեր ՆԱՏՕ-ին միանալու մտքից։ ԱՄՆ նախկին ղեկավարը նաեւ նշել է, որ Կիեւը պետք է հրաժարվի Ղրիմի նկատմամբ իր տարածքային հավակնություններից։