Իլոն Մասկը մեղադրել է ամերիկյան կրթությանն իր 18-ամյա որդու տրանսգենդեր դառնալու համար
Ամբողջ ամառ համացանցի օգտատերերն ու լրատվամիջոցները քննարկում էին Իլոն Մասկի անձնական կյանքը։ Եվ այս անգամ միլիարդատերը ոչ թե նոր սիրավեպ է սկսել, այլ հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել։ Նրա 18-ամյա որդին՝ Քսավյերը որոշել է ոչ միայն փոխել սեռը, այլեւ հրաժարվել հոր ազգանունից, քանի որ այլեւս չի ցանկանում որեւէ կապ ունենալ իր հայտնի ծնողի հետ։ Այժմ երիտասարդն ամբողջությամբ ավարտել է կերպարանափոխությունը եւ այժմ նրա անունը Վիվիեն է։ Ինքը՝ Մաքսը, մինչեւ վերջերս չէր մեկնաբանում իրավիճակը։
Օրերս ձեռնարկատերը հարցազրույց է տվել Financial Times-ին, որտեղ հայտարարել է, որ ամեն ինչում մեղավոր է ԱՄՆ-ի բարձրագույն կրթությունը, ավելի ճիշտ՝ նեոմարքսիստները։ «Սա իսկական կոմունիզմ է։ Եվ ընդհանուր միտքն այն է՝ եթե դու հարուստ ես, ուրեմն չար ես»,- ասել է Մասկը։ Պարզ չէ, թե որ դպրոց է հաճախում Վիվիենը, սակայն այս թեման մեկ անգամ չէ, որ արծարծվել է արեւմտյան հրապարակումների կողմից։ Երիտասարդ ուսանողները հաճախ քննադատում եւ փորձում են արգելել այն, ինչ նրանք համարում են սխալ եւ վիրավորական: Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի բազմաթիվ ազատական դպրոցներում եւ համալսարաններում:
«Ամեն ինչ կարող է փոխվել, բայց ես շատ լավ հարաբերություններ ունեմ մնացած բոլորի հետ»,- ավելացրել է միլիարդատերը։ Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ Իլոն Մասկը ինը երեխա է մեծացնում։