Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու բոլոր ջանքերին
Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու ուղղությամբ միջազգային տարբեր մակարդակներում ձեռնարկվող բոլոր ջանքերին, հայտարարել է Իրանի խորհրդարանի միջազգային հարցերով տնօրեն Քազեմ Շաֆեին՝ Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավակյանի հետ կայացած հանդիպման ընթացքում, գրում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ձեռնարկվում են միջազգային տարբեր մակարդակներում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններում խաղաղություն եւ հանգստություն հաստատելու համար»,- ասել է Շաֆեին։
Նա նաեւ նշել է, որ Իրանի եւ Հայաստանի պաշտոնյաների միջեւ փորադարձ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը՝ ընդգծելով, որ «երկու երկրների խորհրդարանների միջեւ մշտական խորհրդակցությունները կարեւոր գործոն են հարաբերությունների մակարդակի բարձրացման համար»։
«Խորհրդարանական այցերը կարող են հանգեցնել երկկողմ հարաբերությունների զարգացման տարբեր՝ տնտեսական, մշակութային եւ քաղաքական մակարդակներում»,- հավելել է նա։
Կողմերը քննարկել են երկկողմ մի շարք խնդիրներ եւ նշել երկկողմ համագործակցության կարեւորությունը տարածաշրջանի զարգացման եւ առաջընթացի գործում։