Բելովեժսկայա պուշչայում հարյուրավոր հնագույն բլուրներ ու գերեզմաններ են հայտնաբերվել
Լեհաստանից մի խումբ գիտնականներ, օգտագործելով ռադարներ, 5 տարվա ընթացքում կարողացել են Բելովեժսկայա պուշչայի տարածքում 789 հնագույն բլուրներ հայտնաբերել, հայտնում է BFM-ը։
Բայց սկզբում նրանք թերահավատ են եղել եւ որեւէ բան գտնելու հույս չեն ունեցել։
Սակայն այն, ինչ հայտնաբերել են հնագետները, գերազանցել է բոլոր սպասելիքները: Բելովեժսկայա պուշչայում նրանք տեսել են ոչ միայն բլուրներ, այլեւ 17 զինվորական գերեզմանոց, 54 խեժի գործարան եւ մի քանի դամբարան։
Գիտնականների կարծիքով՝ բոլոր գտածոները տարբեր տարիքի են։ Մասնագետները պատմել են, որ ամենահին հնագիտական հուշարձանները կառուցվել են մեր թվարկությունից առաջ, իսկ ամենաերիտասարդ օբյեկտները պատկանում են 20-րդ դարի կեսին։