Ղրիմի հյուրանոցները զբոսաշրջիկներին մեկ օրով անվճար գիշերելու հնարավորություն են տվել
Ղրիմի բոլոր հյուրանոցները հաստատել են, որ զբոսաշրջիկներին հնարավորություն կտան մնալ ևս մեկ օր առանց վճարի, լրագրողներին հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Միջոցառումները, որոնք մենք ձեռնարկել ենք, այն է, որ հյուրանոցները թույլ են տվել մեկ օր մնալ առանց վճարի: Բոլորը հաստատում են, որ այդպես կվարվեն»,- ասել է Ակսյոնովը։
Շաբաթ առավոտյան բեռնատարը պայթեցվել է, ինչի հետևանքով գնացքի յոթ բաքերը բռնկվել են։ Կամուրջի երկու ավտոմոբիլային բացվածքների մասնակի փլուզում է տեղի ունեցել. Կամուրջի նավարկելի հատվածի կամարը վնասված չէ։ ՌԴ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը վստահեցրել է, որ Ղրիմի ուղղությամբ կապահովվի ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ողջ ծավալը։