Ցուցարարները կրկին դուրս են եկել Իրանի քաղաքների փողոցներ
Իրանում կարճատև հանգիստ վիճակից հետո կրկին բողոքի ցույցեր են սկսվել՝կապված երիտասարդ իրանցի Մահսա Ամինիի մահվան հետ, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Anadolu-ն։
Թեհրանում իշխանությունները անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկել։ Իրանի մայրաքաղաքում փողոցային ցույցերը փոխարինվել էին բողոքի ակցիաներով, որոնք կազմակերպվել են հիմնականում բուհերի և ճեմարանների տարածքում։ Սակայն հոկտեմբերի 8-ին ցուցարարները կրկին դուրս են եկել Թեհրանի փողոցներ։
Ցուցարարները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ։ Իրանի անվտանգության ուժերը պատասխանել են արցունքաբեր գազով, մահակներով և ռետինե փամփուշտներով։