Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը Լյուքսեմբուրգում հաղթել է Վրաստանի հավաքականին
Լյուքսեմբուրգում կայացել է ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության B լիգայի առաջին խմբի որակավորման փուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը։
Հայաստանի Մ-17 հավաքականը 3:0 հաշվով հաղթել է մրցակցին, տեղեկացնում է ՀՖՖ-ն։
Հոկտեմբերի 10-ին ընտրանին կանցկացնի որակավորման փուլի վերջին հանդիպումը՝ մրցելով Լյուքսեմբուրգի հավաքականի հետ։
Հայաստանի ընտրանին ուներ հետևյալ մեկնարկային կազմը` 1. էլլա Դե Կրոյֆ, 3. Անի Օհանյան (2. Սուսաննա Սահակյան, 89), 4. Թահլիա Զադեյան, 6. Սյուզաննա Հակոբյան (19. Ռոզալինա Երիցյան, 74), 7. Մարիաննա Վարդանյան, 9. Անի Սաֆարյան, 10. Էլինա Մարտիրոսյան, 11. Տաթև Խաչատրյան, 14. Դիանա Մելիքբեկյան (ա), 17. Իզաբելա Ներսեսյան, 21. Մարիա Վարդանյան։