Պուտինը հրամանագիր է ստորագրել Կերչի նեղուցում պաշտպանական միջոցների ուժեղացման մասին
Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուժեղացնել Կերչի նեղուցով տրանսպորտային անցումը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի ցանցերի կամուրջը և մայրուղային գազատարը պաշտպանելու միջոցառումները։
Համապատասխան լիազորությունները վերապահված են Անվտանգության դաշնային ծառայությանը։
Նշենք, որ այսօր առավոտյան Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։