Լանա Դել Ռեյը համբուրվել է բրազիլացի երկրպագուների հետ
Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը ցույց է տվել, որ իրոք սիրում է իր երկրպագուներին: Մարդկանց, ովքեր Ռիո դե Ժանեյրոյի հյուրանոցի մոտ սպասում էին երգչուհուն, վերջինս համբուրել է նրանց շուրթերը:
27-ամյա Լանան երջանկացրել է մի քանի երկրպագուի՝ անմիջապես իրենց ծնողների աչքի առաջ:
Համբույրների ժամանակ երգչուհու սիրելին՝ ռոքեր Բարրի-Ջեյմս Օ՛Նիլլը այնտեղ չի եղել: Ի դեպ, ասում են՝ զույգը նշանադրվել է: