Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 քաղաքացի, մահերի ընդհանուր թիվը երկրում հասել է 144 հազար 471-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
ԻԻՀ-ում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 166 նոր դեպք, 51 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 551 հազար 22 դեպքից 7 մլն 327 հազար 349-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 128 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 65 մլն 93 հազար 835 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 495 հազար 796 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 31 մլն 251 հազար 286-ի: