Տաջիկստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է Ղրղզստանի հետ սահմանին հակամարտության զոհերի վերաբերյալ տվյալները
Սեպտեմբերին Ղրղզստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության արդյունքում Տաջիկստանի գրեթե 60 քաղաքացի է զոհվել, ավելի քան 230-ը՝ վիրավորվել։ Նման տվյալներ է տվել Տաջիկստանի փոխարտգործնախարար Սոդիկ Իմոմին՝ ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտնել է Տաջիկստանի ԱԳՆ-ն։
«Իմոմին ՀԱՊԿ անդամ երկրներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Տաջիկստանի դեմ Ղրղզստանի նախապես ծրագրված ռազմական ագրեսիայի հետեւանքների մասին»,- ասվում է զեկույցում։
Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ «2022 թվականի սեպտեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում Ղրղզստանի զինված կազմավորումները սպանել են Տաջիկստանի 59 քաղաքացիների <…>, 234 քաղաքացիներ ծանր վիրավորվել են, 296 քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ ոչնչացվել են, մասնավորապես՝ երեքը, ուսումնական հաստատություններ, երկու բժշկական հաստատություններ և երեք մզկիթներ»:
ԱԳՆ-ից հայտնում են, որ արտգործնախարարությունների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել նաև կազմակերպության օրակարգի արդի հարցերի շուրջ, քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները և 2022 թվականի նոյեմբերին Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ այլ միջոցառումները։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել է սեպտեմբերի 14-ին, բախումները ընդհանուր սահմանի առանձին հատվածներում շարունակվել են մինչև սեպտեմբերի 17-ը։ Երկու կողմերն էլ հայտնել են զոհերի և ավերածությունների մասին։ Բանակցությունների մի քանի փուլից հետո սեպտեմբերի 25-ին Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահներ Սայմումին Յաթիմովը և Ղրղզստանի Կամչիբեկ Տաշիևը բանակցություններ են վարել և ստորագրել իրավիճակի կայունացման արձանագրություն։