Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Վրաստանի ընտրանուն
Հոկտեմբերի 7-ին Լյուքսեմբուրգում կայացել է ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության B լիգայի առաջին խմբի որակավորման փուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր՝ 3:0 հաշվով հաղթել է մրցակցին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Դուբլի հեղինակ է դարձել Իզաբելա Ներսեսյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մարիա Վարդանյանը:
Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով.
1. էլլա Դե Կրոյֆ, 3. Անի Օհանյան (2. Սուսաննա Սահակյան, 89), 4. Թահլիա Զադեյան, 6. Սյուզաննա Հակոբյան (19. Ռոզալինա Երիցյան, 74), 7. Մարիաննա Վարդանյան, 9. Անի Սաֆարյան, 10. Էլինա Մարտիրոսյան, 11. Տաթև Խաչատրյան, 14. Դիանա Մելիքբեկյան (ա), 17. Իզաբելա Ներսեսյան, 21. Մարիա Վարդանյան։
Պահեստայիններ. 16. Լիլիթ Բաբայան, 5. Գայանե Գրիգորյան, 8. Արմինե Վարդանյան, 13. Կարինե Մկրտչյան, 15. Վալենտինա Գրիգորյան, 18. Նարինե Իսկանդարյան, 20. Քնարիկ Բաղդասարյան։
Գլխավոր մարզիչ՝ Մարիամ Ստեփանյան:
Հոկտեմբերի 10-ին մեր ընտրանին կանցկացնի որակավորման փուլի վերջին հանդիպումը՝ մրցելով Լյուքսեմբուրգի հավաքականի հետ։