Ղրիմյան կամրջի վրա բեռնատար է պայթեցվել (տեսանյութ)
Ղրիմյան կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Ազգային հակաահաբեկչական կոմիտեին հղումով։
«Այսօր ժամը 06։07-ին Ղրիմյան կամրջի ավտոմոբիլային հատվածում Թամանի թերակղզու կողմից բեռնատար է պայթեցվել, ինչի հետևանքով բռնկվել է դեպի Ղրիմի թերակղզի շարժվող երկաթուղային գնացքի վառելիքի յոթ ցիստեռն», - ասված է հայտարարության մեջ։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ պայթյունի և դրան հաջորդած բռնկումների հետևանքով կամուրջի ավտոմոբիլային հատվածի մի մասը մասամբ փլուզվել է։ Կամուրջի ցամաքային հատվածի վերին կամարը չի վնասվել։ Տարածաշրջանային խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի խոսքով՝ միջադեպի պատասխանատուներն «ուկրաինացի վանդալներն» են։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ինչպես նշել է Վլադիմիր Կոնստանտինովը, կամրջին հասցված վնասը լուրջ չէ, պայթյունի հետևանքները շուտով կվերացվեն։
Կամուրջի երթևեկությունը դադարեցվել է, սակայն նեղուցում նավարկությունը շարունակվում է։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ երթևեկության վերականգնման հստակ ժամկետը պարզ կլինի միայն բռնկված հրդեհը մարելուց և վնասի չափը հստակեցնելուց հետո։