«Հրապարակ». Բոլոր մաքսակետերում ՊԵԿ-ը տեսախցիկներ է տեղադրել. Բադասյանն ուղիղ «դոստուպ» ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի բոլոր մաքսակետերում ՊԵԿ-ը տեսախցիկներ է տեղադրել, որպեսզի հեռավար հետեւեն մաքսակետերի աշխատանքին եւ իրեղեն ապացույցներ ունենան, եթե խնդիրներ ծագեն։ Իբրեւ թե՝ նպատակը կոռուպցիան բացառելն է, բայց մաքսավորները հիմար չեն, որ հենց տեսախցիկների հասանելիության դաշտում կաշառք վերցնեն ու բռնվեն։ Եվ այդ տեսախցիկները, ըստ էության, այլ գործառույթ են ստանձնել։
Մեզ ասացին, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ուղիղ «դոստուպ» ունի այդ տեսախցիկներին եւ իր աշխատասենյակից ողջ օրը մոնիտորների վրա հետեւում է բոլոր մաքսակետերի անցուդարձին։ Ասում են՝ որտեղ կասկածելի կուտակումներ, հերթեր է տեսնում, անձամբ զանգում է տվյալ մաքսակետի ղեկավարին եւ հրահանգում արագ լուծել խնդիրը, այնպես անել, որ հերթը վերանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում