Ինչի՞ց է մահացել Մահսի Ամինին. դատաբժշկական եզրակացությունը հրապարակվել է
Մահսի Ամինին չի մահացել գլխի կամ մարմնի մյուս շրջաններում ստացած հարվածներից: Այդ մասին ասված է Իրանի դատաբժշկական կազմակերպության եզրակացության մեջ, գրում է ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, որ երիտասարդ աղջիկը ձերբակալվել էր հիջաբը ճիշտ չկրելու համար, ինչից 2 օր հետո մահացել էր:
Նրա թաղումից հետո Իրանում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել, ինչի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: