ԱՄՆ-ում տղամարդը փորձել է տաբատի մեջ թաքցրած երեք պիթոնի տեղափոխել սահմանով
ԱՄՆ-ում սահմանապահները ձերբակալել են մի տղամարդու, ով փորձել է երեք պիթոնի տեղափոխել Կանադա, գրում է Mirror-ը։ Հաղորդվում է, որ տղամարդն օձերին թաքցրել է տաբատի մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդու անունը Կալվին Բատիստա է։ Եթե նրա մեղքն ապացուցվի, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և 250.000 դոլար տուգանք, իրավիճակը ավելի է բարդանում նրանով, որ ամերիկացին փորձել է արտահանել օրենքով պաշտպանված սողունների ինվազիվ տեսակներ։
Ըստ մասնագետների՝ խոսքը Ֆլորիդայում բնակվող բիրմայական պիթոնների մասին է։ Այս տեսակի օձերը վայրի բնության մեջ կարող են ապրել մինչև 25 տարի, իսկ երկարությունը հասնում է յոթ մետրի: Մարդկանց համար նրանք վտանգավոր չեն և հիմնականում սնվում են մանր կենդանիներով՝ փաթաթելով տուժածին մինչև վերջինս խեղդամահ է լինում։