«Հայրենիք» կինոթատրոնի մոտ «Մերսեդեսն» այրվել է
Հոկտեմբերի 7-ին, ժամը 11։04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:29-ին: Այրվել է «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Զ. Վ., ծնված 1986 թ.) շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ: