Նրա խաղամակարդակի մասին խոսելն անիմաստ է․ Կանը՝ Հոլանդի մասին
Օլիվեր Կանը խոսել է Էրլինգ Հոլանդի արդյունավետության մասին, գրում է armsport.am-ը։
«Նրա խաղամակարդակի մասին խոսելն անիմաստ է: Նրա խաղն ինքնին խոսուն է։ Ինձ դուր է գալիս Էրլինգի մտածելակերպը։ Հոլանդը տիպիկ հարձակվող է, ով տրամադրված է միայն գոլերի: Նա խաղադաշտ է մտնում միայն մեկ մտքով՝ գոլ խփել։
Լևանդովսկին նույնն է. նման հարձակվողները երջանկությունը տեսնում են միայն գոլերում։ Հոլանդն արդեն 14 գոլ է խփել ու փայլուն մարզավիճակում է։
Խոսելով Հոլանդի մասին՝ ես մեծ տարբերություն եմ տեսնում Պրեմիեր լիգայի և Բունդեսլիգայի միջև: Խոսքը ոչ միայն հեռուստատեսային իրավունքներից եկամուտների մեջ է, այլև նույն «Ման․Սիթիի» ղեկավարության հնարավորությունների։ Նրանք անսահման ռեսուրսներ ունեն»,- ասել է Կանը Bayern & Germany-ին: