Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ․ shamshyan.com
Հոկտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սեյրան Հ-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Օշական գյուղի Մաշտոցի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը։
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սեյրան Հ-ն և ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 45-ամյա Անդրանիկ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։