Թուրքիան չորս տարի անց Իսրայելում դեսպան է նշանակել
Թուրքիան Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկրում դեսպան է նշանակել։ Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, ստորագրել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հայտնում է «Shantnews»-ը։
Թուրք-իսրայելական դիվանագիտական հարաբերություններում չորս տարվա ընդմիջումից հետո դեսպան է դարձել Շաքիր Օզքան Թորունլարը, ով 2010-2013 թվականներին գլխավոր հյուպատոս էր Երուսաղեմում։
Սեպտեմբերի 19-ին Times of Israel թերթը գրել էր, որ Իսրայելը հայտարարել է Թուրքիայում դեսպան նշանակելու մասին դիվանագիտական լիարժեք հարաբերությունների վերականգնումից հետո։ Դեսպանատունը կգլխավորի Իրիտ Լիլիանը, ով զբաղեցրել է Թուրքիայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան որոշել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ և նշանակել երկրում իր դեսպանին։ Հստակեցվել է, որ արտգործնախարարությունների միջև շփումների ընթացքում կողմերը որոշել են երկու երկրների հարաբերությունների մակարդակը հասցնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունների և վերադարձնել երկու երկրների դեսպաններին և գլխավոր հյուպատոսներին։