ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք վտանգավոր է. Իրանի առաջին փոխնախագահ
ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք վտանգավոր է, Իրանը հանդես է գալիս տարածաշրջանում կայունության և անվտանգության օգտին: Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը:
Մոհբերը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանի միջուկային ծրագրի վերականգնման և Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելուն ուղղված ջանքերի համար։