Թուրքիան 4 տարվա դադարից հետո առաջին անգամ դեսպան է նշանակել Իսրայելում
Չորս տարվա ընդմիջումից հետո Թուրքիան առաջին անգամ դեսպան է նշանակել Իսրայելում:
Այդ մասին հայտնում NTV-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Շաքիր Օզքան Թորունլարը:
Հիշեցնենք, որ Անկարան և Թել Ավիվը վերջերս են բնականոնացրել իրենց հարաբերությունները, ինչի մասին հայտարարել են թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի ղեկավարները: