Ջարեդ Լետոն կմարմնավորի հայտնի մոդելավորող Կարլ Լագերֆելդին
Ամերիկացի երգիչ և դերասան Ջարեդ Լետոն կնկարահանվի գերմանացի մոդելավորող Կառլ Լագերֆելդի մասին պատմող ֆիլմում, հաղորդում է Deadline-ը։
Ֆիլմը պատմում է հայտնի դիզայների կյանքի առանցքային պահերի մասին։ Նկարահանումների մեկնարկի ամսաթիվն անհայտ է։
Լետոն նաև հանդես կգա՝ որպես նախագծի պրոդյուսեր: Բացի այդ, հանգուցյալ մոդելավորողի վստահորդները՝ Պիեր Պաոլո Ռիգին, Քերոլայն Լեբարը և Սեբաստիեն Ժոնդոն, կաշխատեն՝ որպես գործադիր պրոդյուսերներ։
Արտիստը պատմել է, որ Լագերֆելդը միշտ եղել է իր ոգեշնչման աղբյուրը։ Նա մոդելավորողին անվանել է «էռուդիտ, նկարիչ, նորարար, առաջնորդ և բարի մարդ»։ «Երբ մենք հավաքվեցինք Կառլ Լագերֆելդի թիմի հետ, մենք անմիջապես կիսվեցինք մեր ստեղծագործական տեսլականով՝ Կառլին հարգանքի տուրք մատուցելու համար», - ասել է Լետոն: