Ազգային ժողովը Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներ
Ազգային ժողովը Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդմաների ընտրության հարցն էր։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին (երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել) և արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին: