Թաիլանդում մանկական խնամքի կենտրոնում հրաձգություն է եղել. սպանվել է 34 մարդ, այդ թվում՝ 22 երեխա
Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող մանկական խնամքի կենտրոնում զանգվածային հրաձգություն կազմակերպած հանցագործն ինքնասպան է եղել, հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ հանցագործը, որը սպանել է 34 մարդու, մահացածների թվում կան և՛ երեխաներ, և՛ մեծահասակներ։ Միջադեպի հետևանքով մահացել է 22 երեխա:
Տղամարդը, հավանաբար, եղել է ոչ սթափ վիճակում:
BBC-ի փոխանցմամբ՝ հրաձիգը սպանել է նաև կնոջն ու երեխաներին։ Ոստիկանները դիակները հայտնաբերել են տանը։