Ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Սեպտեմբերի 30-ին Արագածի բաժնի ոստիկանները հերթական ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Ալագյազ գյուղի վարչական տարածքում ձերբակալեցին Լոռու մարզի Դսեղ գյուղի մի բնակչի։
Ձերբակալված տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ապակյա ծխամորճ և ընդհանուր մոտ 7 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված-չորացված մարիխուանայի նմանվող զանգվածով 5 փաթեթ։
Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Փաթեթեներն առգրավվել են։ Նշանակվել է փորձաքննություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։