Քրիստոնեական Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից. Եվրախորհրդարանի պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմ Վանդենդրիշեն ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Քրիստոնեական Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից։ ԵՄ-ն դա չի նկատում այն ժամանակից ի վեր, երբ Ֆոն դեր Լյայենը գազ է խնդրել ադրբեջանցիներից։
«Մեր ինքնությունը և ժողովրդավարությունը» խմբակցության պատվիրակության հետ աջակցություն ենք հայտնում Հայաստանին՝ Եվրոպական խորհրդարանում խորհրդանշական ակցիա իրականացնելով»,- գրել է նա: