Բայդենը հայհոյել է միացված բարձրախոսի մոտ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆլորիդայում պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ հայհոյել է խոսափողի մեջ և տեսագրվել։ Հեռարձակումը եղել է NBC հեռուստաընկերության YouTube ալիքով, հայտնում է «Shantnews»-ը։
Երկրի ղեկավարը զրուցել է Ֆորտ Մեյերս Բիչի քաղաքապետ Ռայեմ Մերֆիի հետ Յան փոթորկից տուժածներին օգնելու համար ձեռնարկված միջոցառումների մասին։
«Մի դիմադրեք Բայդենին». — ասել է ամերիկացի առաջնորդը, ես ավելացրել հրապարակման ոչ ենթակա արտահայտություն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիշել էր, թե ինչպես է 15 տարի առաջ կայծակը հարվածել իր տանը։ Նրա խոսքերով, հարվածից հետո գրեթե ոչինչ չի մնացել։ Նա նշել է, որ այդ պահերին իր ընտանիքում մեծ վախ է եղել, թե ինչպես են ապրելու։