«Հրապարակ». Գրավի դիմաց ազատ է արձակվել
Մի քանի օր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը, ով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարն էր։ Նա 2021 թվականի նոյեմբերի 10-ին է կալանավորվել, եւ շուտով կլրանար կալանքի մեկ տարին։ Հոր եւ դստեր հետ երեկ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն, որոշ տեղեկություններով, նա ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք․ Արա Մկրտչյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման մեջ։ Նա այն համայնքապետերի ցանկում էր, ովքեր պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։