Վլադիմիր Պուտինը հրահանգել է «միջուկային գնացք» ուղարկել Ուկրաինայի սահման. The Times
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է «միջուկային գնացք» ուղարկել Ուկրաինայի սահման։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Հրատարակությունը գրում է, որ նախագահ Պուտինը մտադիր է Ուկրաինայի սահմանների մոտ միջուկային փորձարկումներով զանգվածային ոչնչացման զենք կիրառելու պատրաստակամություն ցուցաբերել։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, հավանական է, որ ՆԱՏՕ-ն զգուշացրել է իր անդամներին։
«Կրեմլը պատրաստ է զգալի էսկալացիայի, քանի որ Ռուսաստանը կորցնում է դիրքերը մարտի դաշտում։ Պուտինի՝ նախկինում արված ակնարկների վերաբերյալ մտահոգությունները, որ նա կարող է դիմել նման մարտավարության, երեկ սաստկացան այն պնդումներով, որ գաղտնի միջուկային ստորաբաժանման գնացք է ուղարկվել Ուկրաինա։
Հրատարակության համաձայն՝ Ռուսաստանի կենտրոնական մասում տեսած գնացքը պատկանում է ռուսական բանակի 12-րդ գլխավոր տնօրինությանը, որը ղեկավարում է միջուկային զենքի կենտրոնական պահեստը։