Աղջիկը դաջվածք է արել դեմքին և երեք օր անց այն հայտնաբերել մատի վրա (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքից բլոգեր Ալիանան դաջվածք է արել իր դեմքին և երեք օր անց այն հայտնաբերել մատի վրա։ Համապատասխան տեսանյութը հայտնվել է TikTok-ի նրա էջում։
Ըստ ratqueen412 մականունով համացանցի oգտատիրոջ՝ նա ադամանդի դաջվածք է արել Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում։ Տեսանյութում աղջիկը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք է ունեցել իր ձախ այտին արված դաջվածքը։ Հաջորդ կադրերում նա ցույց է տվել նույն պատկերը, բայց արդեն ձեռքի մատի վրա։ «Երեք օր անց դաջվածքը կարծես երեսիցս ընկավ»,- ավելի քան 1,9 միլիոն դիտում ունեցող տեսանյութը մակագրել է Ալիանան։
Բաժանորդները հավատացել են օգտատիրոջը, ինչի մասին սկսել են գրել հրապարակման մեկնաբանություններում. «Ոչ ոք ինձ չի հավատում, երբ ասում եմ, որ ազդրի դաջվածքս ընկել է», «Ես նույնպես դաջվածք եմ արել Ֆորտ Լոդերդեյլում։ Այն բառացիորեն անհետացավ իմ մաշկից», «Ես ինքնուս տատու արտիստ եմ. դա կարող է տեղի ունենալ, եթե վարպետը մաշկի տակ ասեղով բավական խորը չներթափանցի»,- գրել են նրանք։