Ադրբեջանի վարչապետը մեկնել է ՌԴ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ասադովը Մոսկվա է մեկնել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրավերով:
Այցի ընթացքում նա մասնակցելու է 2-րդ Կասպյան տնտեսական համաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու մերձկասպյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ։