Միկրոավտոբուսային համար 5 երթուղին կսպասարկվի նաև «ԳԱԶել-Սիթի» ավտոմեքենաներով
Միկրոավտոբուսային համար 5 երթուղին եղած «ԳԱԶել»-ներին զուգահեռ այսուհետ կսպասարկվի նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ «ԳԱԶել-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով: Հետագայում երթուղին ամբողջությամբ կսպասարկվի ավտոբուսներով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: