Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե Պուտինն իրեն գեներալ-գնդապետի կոչում է շնորհել
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն գեներալ-գնդապետի կոչում է շնորհել։ Այս մասին Կադիրովը գրել է իր տելեգրամ-ալիքում։
Կրեմլը առայժմ չի հաստատել այդ լուրը, Կադիրովին նման կոչում շնորհելու մասին տեղեկությունը հրապարակված չէ ռուսաստանյան իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։
Հիշեցնենք, որ 2006 թվականին էլ Կադիրովին շնորհվել էր «Ռուսաստանի հերոսի» բարձր կոչում։